Հաճախակի տրվող հարցեր – Noyan Tun offers wines and spirits from all over the world

Հաճախակի տրվող հարցեր

 
1Կարո՞ղ եմ արդյոք շարունակել ապրանքները պատվիրել հեռախոսով
Այո՛, կարող եք: +37410 532 110/ հեռախոսահամարով մեր օպերատորները կօգնեն Ձեզ այդ հարցում: Այդուհանդերձ, մենք խրախուսելու ենք մարդկանց պատվերները կատարել առցանց, քանի որ այդպես ավելի հստակ կարող են ընտրել իրենց ապրանքը՝ շնորհիվ նկարների, անվանումների, հավելյալ տեղեկությունների և ներկայացված ամբողջական, հեշտ փնտրվող տեսականուց:
2Եթե չեմ ցանկանում կամ չեմ կարող վճարել ինտերնետով, կարո՞ղ եմ արդյոք վճարումն իրականացնել պատվերը ստանալու պահին:
Այո՛, կարող եք: Մենք վճարումները կընդունենք նաև ապրանքը պատվիրատուին հասցնելուց հետո՝ կանխիկ: Զուգահեռ վճարումները կընդունվեն նաև առցանց:
3Ինչպե՞ս կարող եմ գտնել իմ նախընտրած ապրանքը
Ձեր նախընտրած ապրանքները կարող եք գտնել որոնման համակարգի միջոցով:Որոնելու համար գրե՛ք ապրանքի կամ ապրանքանիշի անվանումը էջերի վերնամասում գտնվող որոնման դաշտում և սեղմե՛ք «Գտնել»: Տպելիս ուշադրություն դարձրեք առաջարկվող տարբերակների վրա, որոնք կօգնեն գտնել այս կամ այն բառը, եթե չեք հիշում, թե ինչպես է այն ճիշտ գրվում, կամ չեք ցանկանում ամբողջությամբ գրել տվյալ բառը:
4Ինչպե՞ս կարող եմ հավաքել ապրանքներն իմ զամբյուղում
Եթե արդեն գտել եք Ձեր փնտրած ապրանքը, պարզապես սեղմեք աջ կողմում գտնվող «Ավելացնել» կոճակը՝ նախապես ընտրելով քանակը: Զամբյուղի պարունակությունը էջի աջ կողմում մշտապես կլինի Ձեր աչքի առաջ: Ընդ որում, այդ հատվածի ներքևում կարող եք տեսնել նաև ընտրված ապրանքների ընդհանուր արժեքը:
5Կարո՞ղ եմ արդյոք ստեղծել իմ հավանած ապրանքների ցուցակ` առանց դրանք զամբյուղին ավելացնելու
Այո՛, կարող եք: Եթե կայքի տարբեր էջեր այցելելիս հավանում եք այս կամ այն ապրանքը, սակայն դեռևս չեք պատրաստվում այն գնել, կարող եք հավելել «Նախընտրածներ» ցուցակին, որպեսզի հաջորդ անգամ գնում կատարելիս հեշտությամբ գտնեք այն: Դրա համար հարկավոր է սեղմել տվյալ ապրանքի անվանման ձախ կողմում գտնվող աստղը: Եթե վերջինս դեղին է, ապա ապրանքը Ձեր «Նախընտրածների» ցուցակում է, որը կարող եք դիտել` սեղմելով որոնման դաշտի ներքևում գտնվող համապատասխան կոճակը:
6Կարո՞ղ եմ արդյոք ինքնուրույն ընտրել առաքման կոնկրետ օրը և ժամը
Այո՛, կարող եք: Առաքման ենթակա ապրանքն ընտրելուց և Ձեր զամբյուղը լցնելուց հետո Դուք ընտրում եք այն օրը և ժամը, երբ կցանկանայիք ստանալ պատվերը: Ուշադրություն դարձրեք, որ կախված պատվիրված ապրանքների տեսակից և քանակից, ինչպես նաև առաքման հասցեից` Ձեզ ավտոմատ կերպով կառաջարկվի մոտակա հնարավոր առաքման ժամը:
7Կարո՞ղ եմ արդյոք հետագայում տեսնել իմ պատվերների պատմությունը և ընթացիկ պատվերների կարգավիճակը
Այո՛, կարող եք: Կայք մուտք գործելուց հետո Դուք կունենաք Ձեր Անձնական էջը, որտեղ կարող եք տեսնել մինչ այդ պահը կատարած Ձեր բոլոր պատվերները և դրանց կարգավիճակները՝ «Հավաքումն ավարտված է», «Փոխանցված է առաքման», «Ամբողջությամբ առաքված է» և այլն:
8Կարո՞ղ եմ արդյոք ամեն անգամ նշել առաքման նոր հասցե
Անձնական էջում Դուք նշում եք բոլոր այն հասցեները, ուր հետագայում իրականացվելու է առաքում: Կոնկրետ պատվերի դեպքում արդեն ընտրում եք այդ ցանկից կամ ավելացնում նոր հասցե: Պատվերի ձևակերպման ժամանակ Ձեր կողմից ավելացված հասցեները և հեռախոսահամարները ավտոմատ կերպով ավելացվում են Ձեր Անձնական էջի տվյալներին:
9Կարո՞ղ եմ արդյոք վերադարձնել պատվիրված ապրանքը
Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք մեր առաքչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով ` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը:
10Ինչպե՞ս կարող եմ վճարել գնածիս դիմաց
Noyantunonline.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով: 1. Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Arca վճարային համակարգերի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգերում, ապա համապատասխան հղումը սեղմելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որից հետո անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն և գաղտնաբառը և կատարել վճարումը: 2. Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով:
11Ո՞ր բնակավայրեր են առաքվում ապրանքները և որքա՞ն արժի առաքումը
Ներկա պահին առաքումն իրականացվում է միայն Երևան քաղաքում:
12Ի՞նչ անել, եթե լրացուցիչ հարցեր ունեմ, որոնց պատասխանն այստեղ չկա
Եթե վերը թվարկվածների մեջ չեք գտնում Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, կարող եք այն ուղարկել [email protected] էլ. փոստի միջոցով կամ զանգահարել օգնության կենտրոն` +37410 532 110 հեռախոսահամարով: