Օգտագործողի ուղեցույց – Noyan Tun offers wines and spirits from all over the world

Օգտագործողի ուղեցույց

 

Գրանցում և մուտք

Մեր օնլայն խանութից գնումներ կատարելու համար պարտադիր է գրանցվել, ապա` մուտք գործել (log in) կայք: Գրանցվելու համար բացե՛ք բոլոր էջերի վերին աջ մասում գտնվող «Մուտք և գրանցում» մենյուն, ապա սեղմե՛ք «Գրանցում»: Լրացրե՛ք մուտքագրման տվյալները` էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը, որը պետք է պարունակի նվազագույնը 6 նիշ: Մուտք գործելուց հետո կարող եք ցանկացած ժամանակ այցելել Ձեր Անձնական էջ և ավելացնել կամ փոփոխել Ձեր անձնական ու կոնտակտային տվյալները.
• Անունը և ազգանունը
• Առաքման հասցեն կամ հասցեները
• Հեռախոսահամարները
• Էլ. փոստը և գաղտնաբառը

Մուտք գործելուց հետո կհայտնվեք առաքման էջում: Այստեղ պետք է նշեք այն հասցեն, ուր կատարվելու է առաքումը, անհրաժեշտ հեռախոսահամարները, ինչպես նաև այն օրը և ժամը, երբ ցանկանում եք ստանալ պատվերը:



Վճարում

Noyantunonline.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով: Վճարման էջում այդ եղանակները կտեսնեք հետևյալ հաջորդականությամբ .
1. Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Arca վճարային համակարգի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգերում, ապա համապատասխան տարբերակը նշելու դեպքում պատվերի հաստատումից հետո կուղղորդվեք տվյալ վճարային համակարգի կայք, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն և գաղտնաբառը և կատարել վճարումը:
2. Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: